ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մերժում ենք եղածը, բայց հակակշիռը չի երևում

Մերժում ենք եղածը, բայց հակակշիռը չի երևում
10.04.2024 | 07:29

Անտարբերության վիրուսը Հայաստանում համաճարակ է դառնում, ստիպում է ընտելանալ մատուցվածի հետ։ Կարծես լինենք եղանակային տեսության կենտրոն։ Ցիկլոնների օտարաշունչ հոսքը անընդհատ փոխում է դեպքերի ընթացքը, ցրտից մինչև արևահարություն, արևելքից` արևմուտք։ Խառնել ենք իրար հյուսիս ու հարավ։

Մենք, լեռնակլիմայական ամրություն ունեցող ազգ ենք, այդ ե՞րբ անհասկանալի փոթորիկները կարողացան հաղթել առողջ բանականությանը, ինքնաճանաչմանը, որ հիմա պաշտպանիչ արհեստական պատվար ենք փնտրում՝ աղետագույժ չլինելու համար։
Ու չկա:
Մերժում ենք եղածը, բայց հակակշիռը չի երևում։
Ազգովին կորցրեցինք վստահության գենետիկ կոդի մեր բանալին, արիական ընդվզումները, պողպատյա մեր կամքի ամրությունը դարձավ ճկվող, հասարակ մետաղ։
Ու՞ր են այն անհատականությունները , ովքեր կգան հանգուցելու տարբեր կողմերից փշրվող մեր երիզները, թեկուզ դժվարությամբ ամրություն կհաղորդեն յուրաքանչյուրիս բարակող հավատի ամրահիմքերին, որ երկիրը դիմակայուն տանիք ունենա։
Չկա՞ն:
Միաբան չեղա՞նք:
Էգոն ու իշխանատենչությունը հաղթեցի՞ն գաղափարին, տրոհվու՞մ ենք սնդիկի արագությամբ, ուրեմն, եղածն էլ մեզ շատ է:
Արժանի ենք այս կործանարար, արագորեն գահավիժող ընթացքին։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6383

Մեկնաբանություններ